Պատվաստում եմ սեր ծառերին չորացած, 

Պատվաստում եմ սեր ծառերին չորացած,
Գարունքի պես ջերմ, անձրևով վարար.
Նորից թողարկման երկնային նոր ձև,
Նորից ապրելու լիարժեք տենչանք…
Ժպիտ եմ ուզում՝ փոխարեն տվածիս,
Ուզում եմ տեսնել ամենուր գարունք,
Ուզում եմ՝ անդարձ կանաչեն սարեր,
Հավքերը թե լուռ նորից դայլայլեն…
Մանկացած լացել մորս կարոտից,
Սուրբ ստինքներից սնունդ պահանջել,
Ուզում եմ լացել հացի պակասից.
Երբեք արցունքներ չլինեն ցավից…

Թողնել մեկնաբանություն