Ջութա´կ, ինչո՞ւ ես դու հավերժ լալիս. 

Ջութա´կ, ինչո՞ւ ես դու հավերժ լալիս.
Ո՞վ քեզ ստեղծեց, ու՞մ սրտից ընկար,
Կուզեմ քեզանից լսել ես այսօր՝
Իմ նախահայրը ով էր, իմ եղբա´յր…
Ես էլ եմ քեզ պես լացում, բայց անձայն,
Հնչյուններիս ձայնով տիեզերքն է լցված,
Աստղային է նա, չի լսվում ունկից,
Իսկ քեզ լսում են դարձյալ ու դարձյալ…
Ջութա´կ, քո ձայնը հարազատ է ինձ,
Ծիրանափողի ձայնի հետ լուծված,
Ազգս, ես ու դու գուցե միասին,
Ծիրանու ծառի ճյուղից ենք բուսած:
Ջութա´կ, ինչու՞ ենք մենք նման լալիս…

Թողնել մեկնաբանություն