Երջանկությա´ն լաց, դու անչափ վեհ ես,

Երջանկությա´ն լաց, դու անչափ վեհ ես,
Աստվածային ես ու շա՜տ գեղեցիկ,
Նույնիսկ ծիծաղը նախանձում է քեզ.
Չի կարող նա լինել քո չափ ազդեցիկ…
Դարձնում ես դու մարդկանց մանկացած,
Արցունքով մաքրում հոգին ծանրացած,
Գալիս ես, քեզ հետ բերում հաղթանակ,
Քեզանից փախչում են խռովք ու կասկած…
Երանի՜ աշխարհին դու նույնպես տրվես,
Աշխարհը նույնպես ինձ պես հեկեկա,
Անձրևի անխռով ցավերի դաշտում
Մաքրի ու տանի պատերազմ ու մահ….

Թողնել մեկնաբանություն