Հակառակ իրար՝ ժամանակ ու մարդ.

Հակառակ իրար՝ ժամանակ ու մարդ.
Ո՞վ է ձեզանից դարձել դավաճան,
Քայլում եք իրար դուք մի՛շտ հակառակ,
Ի՞նչ պատճառով եք միմյանցից լքված:
Չի հերքում ինձ քո բաժին չափից,
Դու անսպառ ես, աղբյո´ւր լռության,
Ինձ միայն չնչին բաժին ես տալիս,
Ու անթիվ հոգսեր բեռնում ինձ կառաչ:
Դու չես շտապում, ոչ էլ ալարում,
Ճշգրի´տ ուղի, դու ուղի´ղ մի գիծ,
Ես անթիվ անգամ ծռվում եմ ճամփից.
Չունեմ օր՝ թեկուզ լինի քո պես ճիշտ:
Անցնում եմ այսպես՝ սիրտս քեզ թողած,
Ծնված ու մեռած օրերիս արանքում,
Իսկ դու ինձ միայն մի գիծ ես տալիս
Լոկ շիրմաքարի թվերի արանքում:

Թողնել մեկնաբանություն