Աչքերիս առաջ՝ աստղեր ու երկինք,

Աչքերիս առաջ՝ աստղեր ու երկինք,
Ինչպես երկնային ծովի կաթիլներ.
Տենչում եմ հասնել ես նրանց լույսին,
Որ ասեմ՝ մի քիչ ուզում եմ ապրել:

Բայց դատապարտված, անբեկանելի,
Իսկ դատախազը մեր մեկն է՝ Աստված,
Առանց կաշառք է թեկուզ և դատը,
Բայց շատ կողմնակալ, նաև ցավալի:

Խլում է կյանքեր անթիվ, անհամար՝
Անկախ տարիքից, առանց վճարման,
Սլացիկ նետով սրտեր է խոցում,
Հանգցնում աստղային ցոլքը աչքերի:

Ինչպես վաշխառու, մանր չի տալիս,
Ինչ վերցնում է, գինը հենց դա է,
Մարդկային Կյանքի առևտուր անող
Այս անաստվածը Աստված է կոչվում:

Թողնել մեկնաբանություն