Օվկիա՛ն, մակերևույթիդ չափերը գիտե՞ս, 

Օվկիա՛ն, մակերևույթիդ չափերը գիտե՞ս,
Քանի՞ կնճիռներ այն ունի ու քանի՞ աչքեր.
Խորքերը քո մութ լսո՞ւմ են արդյոք
Քո ալիքների խշշոցը անզուսպ:
Օվկիա՛ն, դու գիտես մոլեգին խոսել,
Ինձ անծանոթ է բարկության լեզուն,
Քո նուրբ ուսերին նավեր ես կրել,
Բայց խորտակել ես և կյանքեր բազում:
Օվկիա՜ն, կանչում եմ քեզ մենամարտի,
Ով է ավելի մեծ մեզնից՝ տեսնես,
Հոգի՞ս, որ իր մեջ օվկիան սեր ունի,
Թե՞ դու, որ ծոցում բյուր մահեր ունես:
Դու մինչև հիմա չես բացահայտվել.
Գաղտնիք, առեղծված, դա տարերքն է քո:
Քո խորքերի մեջ խիղճդ ես կորցրել,
Բայց միշտ նոր կյանք կա ջրերի մեջ քո:

Թողնել մեկնաբանություն