Առվա´կ, դու էլ կյանքի աղբյուր,

Առվա´կ, դու էլ կյանքի աղբյուր,
Բազում ծառ կա քո ափերին,
Սնում ես դու քո ափերից,
Ու կյանք տալիս հազարների՜ն …
Ասա´, ինչո՞ւ այսքան լուռ ես,
Քո քայլերը ես չեմ լսում,
Գո՞ւցե ես եմ մեղավորը,
Որ չեմ լսում ձայնը լացի…
Ակունքներում ես էլ քո պես
Հոսում էի ջրիդ նման,
Որտեղ հավերժ մոռացել եմ
Նույնիսկ քաղցր աչք ու ականջ…
Առվա´կ, դու ո´չ խուլ, ո´չ կույր ես,
Շատ լավ գիտես՝ ուր ես գնում,
Դու պարզապես ծով ես գնում,
Որտեղ կան կյանք ու շատ ջրեր…
Արի´, ինձ էլ խառնի ջրիդ,
Կյանքի ծովում ես էլ մնամ.
Աստղերով է հոգիս լեցուն,
Նրանց նույնպես ես քեզ կտամ…

Թողնել մեկնաբանություն