Աստվա´ծ, դու էլ արի աշխարհ,

Աստվա´ծ, դու էլ արի աշխարհ,
Ծնվիր մեզ պես, մա´յր ունեցիր,
Սնվիր նրա ստինքներից,
Նրա սիրով դու ջերմացիր:

Ա´յ տնաշեն, ծերացե´լ ես.
Չէ՞ որ դու ես կամքի տերը:
Քո փոխարեն ե´ս կծնվեմ,
Հազար անգամ ու իմ մորեն…

Մի՞թե այդքան դու հոգնել ես,
Որ քնել ես միայն ուզում:
Աստվա´ծ, արի´ գեթ մի անգամ,
Ծնվի´ր դու էլ մարդու նման…

Թողնել մեկնաբանություն