Ծաղկազա´րդ աշուն, հոգիս գերեցիր,

Ծաղկազա´րդ աշուն, հոգիս գերեցիր,
Դարձել ես ըմբոստ, ինչպես ես այսօր,
Ամենուր նորից ծաղիկներ լցրել,
Գարու՞նք ես դարձել, թե՞ ինձ է թվում…

Աշու´ն, ես այսօր քեզ պես եմ, անօրենք,
Ժամանակ, տարիք ես չեմ ճանաչում,
Ճախրում եմ, ինչպես գարնան մի թիթեռ,
Չգիտեմ՝ ինչ է. դաժան, ցուրտ ձմեռ…

Արի´, միացի´ր դու իմ խենթության,
Շրջելու համար միասին գործենք,
Կարապի նման վերջին երգ երգենք.
Թո´ղ երգն էլ լինի գարունքից ծնված…

Թողնել մեկնաբանություն