Քարացա´ծ քարեր, 

«Քարացա´ծ» քարեր,
Անվերջ տեղացող վաղորդյան ցողից մամռոտվա´ծ քարեր,
Դարերի ցավը ձեր հոգում կրող «քարացա´ծ» քարեր,
Լռու՞մ եք… ինչու՞…
Գո՞ւցե երդվել եք դարերից եկած հզոր տիեզերքին,
Աստղերին անմար,
Որ գիշերային խավարում անգամ հսկում են կարծես լռությունը ձեր:
Մամռոտվա´ծ քարեր… լռու՞մ եք… ինչու՞…
Լռում եք նույնիսկ, երբ ձեզ տաշում են, փշրում, անարգում…
Ձեզնից խաչքարեր սարքում անկոտրում ի զոր հավատքի…
«Քարացա´ծ» քարեր, լռու՞մ եք… ինչու՞…
Իմ սրտի նման քարացա´ծ քարեր,
Արյո՞ւն եք մղում դուք էլ ձեր հողին,
Շիրմաքարերով նոր վի՞շտ եք բերում,
«Քարացա´ծ» քարեր…

Թողնել մեկնաբանություն