Լույսը արևից հասել է երկիր. 

Լույսը արևից հասել է երկիր.
Ու՞մ է փնտրում, ե՞րբ է կորցրել,
Պատնեշ չդնեք նրա առաջին,
Թո՛ղ հասնի վերջին, հետո նոր գնա։

Չի ուզում, որ ճամփին նա ստվեր դառնա,
Բացե´ք դռները, թողեք, որ տուն գա,
Արևն է հեռվից նայում ու հսկում,
Որ միակ ուղի՛ն անշեղ անցնի նա։

Նույնիսկ ստվերը հպարտ է լույսով,
Թեկուզ ծնվել է նրա արգելքով,
Բայց արի ու տես՝ շողերից փառքի,
Լուսավորվել է դեմքը արգելքի…

Թողնել մեկնաբանություն