Ժպիտով կջերմանան սրտերը մրսած, 

Ժպիտով կջերմանան սրտերը մրսած,
Հեգնանքը միայն նոր ցավ է տալիս,
Սխալ կա միայն ոտք է վնասում,
Փոքրիկ ցավ տալիս, անցնում է, գնում…

Սխալմունքներս ծանր են ինձնից,
Հակառակ նժարին վաղուց տեղ չկա,
Որտեղից ճարեմ ծանր կշռաքար,
Նժարս դառնա գոնե հավասար…

Անցածը անցյալ է՝ արդեն կշռված,
Նորից նոր օրով սխալ չունենամ ,
Սխալմունքս լոկ ոտքիս ցավ բերի,
Սարերից ծանր մեղքեր չունենամ…

Թողնել մեկնաբանություն