Ասում են՝ լուսինը արհեստական է,

Ասում են՝ լուսինը արհեստական է,
Չեն կարծում՝ լուսինը նույնպես ծնվել է,
Ասում են՝ հողը անշունչ, անշուք է,
Չգիտեն՝ մարդու անգիտակ չափից է…

Ասում են՝ ցավը միայն մարդունն է,
Չկա շուրջը այլ բանականություն,
Իսկ ես զգում եմ ցավը քարերի,
Լսում եմ նույնիսկ ձայնը ձկների…

Ասում են՝ չկա տերը տիեզերքի,
Պարզապես ինչ-որ հեռու պայթյուն է,
Մարդու ծնողը ինչ-որ կապիկ է,
Կապիկն էլ անհայտ պատի ծակի՞ց է…

Թողնել մեկնաբանություն