Ամպերը վաղուց երկինքս են ծածկել, 

Ամպերը վաղուց երկինքս են ծածկել,
Այցի չեմ կարող գնալ աստղերիս,
Տեսնել եմ ուզում աչքերը նրանց,
Որ ինձ են հասնում կառքով լուսային…

Ինչպե՞ս քշեմ ձեզ, մրոտվա´ծ ամպեր,
Ես ինչպե՞ս բացեմ դուռը տիեզերքի,
Ուզում եմ ճախրել թևերով տկար,
Չեմ կարող հասնել նույնիսկ սարերին…

Տարե´ք ինձ, թևե´ր, ամպերից վերև,
Ուզում եմ հրաժեշտս աստղային լինի,
Ես նայեմ նրանց, նրանք էլ՝ լոկ ինձ,
Հոգիս լույսին տամ, հետո նոր ընկնեմ…

Թողնել մեկնաբանություն