Իմ հայուհինե´ր, ես Ձեզ եմ դիմում, 

Իմ հայուհինե´ր, ես Ձեզ եմ դիմում,
Ծնկաչոք խոնարհվել, աղաչու՜մ եմ Ձեզ,
Երբեք չնդհատեք նոր կյանքը ձեր մեջ,
Երկրիս նվիրեք անթիվ կորյուններ…

Դուստրեր նվիրեք՝ կրակ աչքերով,
Հաշի՜վ չլինի, լինեն բյուրավոր,
Ազգս արժանի լցվի ամենուր,
Աստվածնե´ր ծնեք, աստվածուհինե՜ր…

Կրակ թող թափվի ոսոխի ճամփին,
Ամենուր կելնեն իր դեմ Մոնթեներ,
Կյանքի աղբյուր՝ սուրբ սարի շուքին,
Արժանի հետնորդ իմ հայուհինե՜ր…

Թողնել մեկնաբանություն