Վտարումը պատվիրազանց Ադամ որդու

Վտարումը պատվիրազանց Ադամ որդու
Դրախտային պարտեզից սուրբ Եդեմական,
Վերառաքում ու ճաշակում Տիրոջ փառքի.
Ի նշան Աստծո խռովքի հող աշխարհում…

Որ աշխարհի չարությունից սատանեկան
Նվազող ու ցավող հոգին սուրբ-բնական
Կարոտում է ամեն տեսակ եդեմական
Բարիքներին արքայության ու կենսական:

Ձգտում սգից ուրախության, երջանկության,
Չարչարանքից` հանգստության, խաղաղության,
Նման հողում թաղված գանձի ոնց փրկության
Ու հիմնական տուն Ադամի երանության:

Թողնել մեկնաբանություն