Էշերի բախտը բերել է այսօր.

Էշերի բախտը բերել է այսօր.
Էշ է, ու ոչի՜նչ հասու չէ նրան:
Տռզում է, տռզում օրվա շատը նա,
Թավալվում մոխրի մեջ անհոգ ու անբան:

Զարմանք բոլորին. նա գանձ է գտել,
Իր էժանագին թավալի մոխրից:
Առանց ջանք մոխրից ոսկին շալակել՝
Փայլում են աչքերը իր բեռի փայլից:

-Ովքե՞ր են մինչ այս ինձ էշ անվանել,
Ովքե՞ր են բարձել մեջքիս իշան բեռ,
Այսուհետ ոսկի ունեմ ես նույնպես,
Տեղերում փոխվում ենք էշ ու էշատեր:

Ու այսպես էշը դարձավ թագավոր,
Ու թիմը նույնպես կազմեց աշտակից…
Բարձում են արդեն ոչ թե էշերին,
Բարձում են միայն բարի տերերին…

Ողբացող մարդիկ օրենք են փնտրում.
Այլևս չկա Աստված ու արքա:
Հազար օրենք էլ էշը ընդունի.
Մի օրենք չկա բանուկին պաշտպան…

Թողնել մեկնաբանություն