Ես մի բառ եմ ուզում լսել,

Ես մի բառ եմ ուզում լսել,
Թեկուզ կես բառ, բայց անցյալից,
Պապերիս անցած ճամփեքից լինի,
Նրանց բարբառով,նրանց մրմունջով,
Նրանց երազից ու հացից լինի,
Ցավից էլ լինի,լացից էլ լինի:
Ուզում եմ զգալ և սերը նրանց,
Բուրմունքով լցված թոնրից լինի,
Այն սյունից կախված,
Ամանից լինի:
Կտամ ամեն ինչ,
Մենակ թե ինչպես նրանց
Առօրյա… հոգսից էլ լինի:

Թողնել մեկնաբանություն