Դժբախտ եմ միայն անիմաստ օրից, 

Դժբախտ եմ միայն անիմաստ օրից,
Ինձանից չծնված գործի կորստից,
Տիրոջից մեզ տրված վեհ արևածագի
Ծուլության պատճառով չվկայումից,
Այն, ինչ տրված է իզուր վատնելուց,
Օրս առանց սեր անցյալին տալուց,
Սարե´ր, հովիտնե´ր, ծովե´ր, լճակնե´ր,
Անտառնե´ր, այգինե´ր, ձորե´ր ու լեռնե´ր,
Երկի´նք ու ամպե´ր, աստղե´ր ու լուսի´ն,
Անձրև´, քամի´, ալեկո´ծ հողմեր,
Աստղերի բույլով լցվա´ծ գիշերներ,
Արժանի եք դուք բանական աչքի
Ու սիրող սրտի…

Թողնել մեկնաբանություն