Ցա´վ, ո՞վ ես դու, որտե՞ղ է տունդ,

Ցա´վ, ո՞վ ես դու, որտե՞ղ է տունդ,
Ինչքա՞ն ես ննջում դու քո օրվա մեջ,
Նմանակ ունե՞ս, թե դու ես մենակ,
Ամենուր դո՞ւ ես՝ անսիրտ, քմահաճ…

Այնքա՜ն դաժան ես, անողոք ու չար,
Նույնիսկ նորածին մանկան ես գտնում,
Թե՞ կորցրել ես խիղճդ աշխարհում,
Փնտրեմ, գտնեմ, բերեմ քեզ նորից…

Գո՞ւցե շեղվել ես քո ճամփից, անխի´ղճ,
Ու ճարահատված խեղճ մանկան գտել,
Անմեղ է դեռ նա ու առանց լեզու,
Ինչպե՞ս ասի մեզ քո տեղը, անսի´րտ…

Ավելի լավ է դու ինձ այցելիր,
Դուրս արի անզոր մանկան մարմնից,
Արցունքը նրա թող անցավ ծնվի,
Միայն ու միայն իր խաղից լինի…

Ընկնելիս լացի ու շուտ մոռացվի,
Մանկան քմահաճ պատճառով լինի,
Սիրած խաղալիք ուզելիս լացի,
Երբ նրան քանդի, ջարդելով լացի,
Մայրական կրծքին ուզելիս լացի,
Կարճատև լինի, ժպտա, ծիծաղի…

Թողնել մեկնաբանություն