Կուզեմ հիմա մոռանալ ամեն ինչ,

Կուզեմ հիմա մոռանալ ամեն ինչ,
Ջնջել ծով հոգիս ամեն մի ցավից,
Իմ սխալների պահեստը լցվել.
Դարձել է չարիք գալիք ճամփեքիս…

Կուզեմ հիմա ծովս փոթորկի,
Դուրս գա ափերից, քանդի ամեն ինչ,
Ցավոտ հետքերս՝ սխալ անցյալից,
Հզոր ալիքով անհետք վերացնի…

Ծո՛վ, երբ ցանկանաս, խաղաղվել գիտես,
Նաև մաքրվել անցած հոգսերից,
Թարմությամբ լցվում, ժպտում ես նորից,
Կարծես չի եղել անցյալը խորքիդ…

Ինձ էլ տուր քո այդ թարմության շնչից,
Ուզում եմ ես էլ ապրել մանկացած,
Քո պես վճռական ընկղմել ընդերք,
Ցավ, հիշողություն՝ անցած գնացած…

Թողնել մեկնաբանություն