Լսում եմ աղմուկը ցավոտ անցյալի, 

Լսում եմ աղմուկը ցավոտ անցյալի,
Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար:
Ականջիս մեջ է մտել լաց ու ճիչ,
Մանուկ, պատանի ու անզոր մարդկանց:

Լսում եմ նաև ասկյարի ոռնոց,
Հռհռոց, հևքով վայրի օրգազմի,
Հայերեն անեծք՝ առ Աստված ելած՝
Թուրքերեն բառաչ՝ գյավուրներին մահ…

Լսում եմ հողից հոսացող արյան
Ձայնը առանց սիրտ ու առանց բաբախ…
Մարմին՝ սարսռող եղունգների, սուր
Հողից դարավոր հնչյունները՝ սիի՜…

Զարթնում է իմ մեջ ոխերիմ գազան,
Վախենում եմ արդեն ինքս ինձանից,
Հազար ասկյար էլ դիմացս լինի՝
Կշանթահարվի անցյալի ոխից…

Թողնել մեկնաբանություն