Անգութ գիրս հոգիս տարավ,

Անգութ գիրս հոգիս տարավ,
Ամեն տառը մաշեց հոգիս,
Սիրտս նույնպես մոլորվել է,
Ո՞ւմ ծառան է, ի՞մ, թե գրիս…
Աղոթում եմ ես ծնկաչոք՝
Ցավը միայն իմ մեջ մնա,
Նվաստիցս կյանքի ծովին,
Մնա միայն երգ ու վկա…
Ամեն օրս մի նոր աղոթք,
Ես էլ կանցնեմ կյանքի հովտից,
Շատ եմ ուզում իմ թողածով,
Ծնվի միայն սեր ու ժպիտ…

Թողնել մեկնաբանություն