Ո՞վ է ձեզ տվել երկիրն այս վսեմ, 

Ո՞վ է ձեզ տվել երկիրն այս վսեմ,
Ի՞նչ իրավունքով եք ավերում այն,
Ապականվում է հողը պտղաբեր,
Ինքներդ ձեզ եք վնասում միայն…

Անթիվ աչքերը երկնքից նայում,
Զարմացած միմյանց խաբար են տանում,
Այն դրախտիցը ոչինչ չմնաց,
Ծաղկունքի հովտին ծաղրում են արդեն…

Հատուցման ժամը էլ չի ուշանա,
Վաղու՜ց ջերմում է մեր տունը միակ,
Ինչպիսի ջերմոց դուք թեկուզ սարքեք,
Ձեզ մոտեցնում եք դժոխքի միայն…

Թողնել մեկնաբանություն