Կորցրել եմ, մարդի´կ, եղբո՜րս.

Կորցրել եմ, մարդի´կ, եղբո՜րս.
Ուր են մասունքները՝ չգիտեմ…
Հողիս մեջ շիրիմ եմ սարքել,
Սո՜ւտ է, դատա՜րկ ու անջե՜րմ…

Եղբորս կարոտն է ինձ կանչում,
Լցվե՜լ եմ, լացե՜լ եմ ուզում,
Սակայն շիրիմից սառնաշունչ
Սիրտն իմ քար սիրտ է դառնում:

Ու՞ր գնամ, որտե՞ղ ես փնտրեմ,
Մասունքներով շիրիմդ գտնե՞մ,
Փարվեմ ջերմ հողին ես նրա,
Եղբոր համբույրով լիացնեմ:

Հավատա՛, անկարող եմ հաշտվել,
Սառնաշունչ օտարում քեզ թողնել,
Կորցրել եմ եղբորս շիրիմը,
Որ փարվեմ, համբուրեմ ու լացեմ…

Թողնել մեկնաբանություն