Վաղու՜ց են անցել իմ այն օրերը,

Վաղու՜ց են անցել իմ այն օրերը,
Երբ տրվում էի ես իմ հողմերին,
Իսկ հիմա արդեն մահն իմ դռանն է,
Գո՞ւցե նա բերի ինձ անմահություն…

Այստեղ չափավոր նաև տարածքով,
Այնտեղ անչափ է՝ լեցուն աստղերով,
Փառավոր կտուրն անտակ ընդերքի
Անթի՜վ անսահման հոգիներ ունի…

Այստեղ եմ անցել իմ ճանապարհը,
Այստեղից լցվել մեղեդուց վեհի,
Ինձ հաշտեցրել եմ գալու պահանջին՝
Պատրաստ փարվելու ոտքերիդ շուքին…

Թողնել մեկնաբանություն