Երանի՜ մի բուռ հավատք ինձ տրվեր, 

Երանի՜ մի բուռ հավատք ինձ տրվեր,
Մի բուռ ժպիտ դեմքս պարուրեր,
Արցունքս ծնվեր աչքերիս ցոլքից,
Չծնվեր երբեք հոգուս ախերից:

Անկեղծ ժպիտս վարարեր գարուն,
Ու իմ ժպիտով թախիծ փարատվեր,
Սարեր ու ձորեր ծաղկունքով լցվեին,
Տունս շենանար մանկան ծիծաղով:

Թողնել մեկնաբանություն