Ինչպե՞ս կկոչվեր շիրիմս, 

Ինչպե՞ս կկոչվեր շիրիմս,
Թե այն լիներ լուսնի վրա,
Չէ՞ որ ոչ ոք չէր գա այցի,
Թեկուզ թեթև հող ունի նա…

Երկիրն է մեզ շատ ջերմ գրկում,
Անձրև ու արև տալիս,
Նա է տունը Աստվածային,
Մենք էլ՝ քարեր նրա հիմքին…

Մարդի՛կ, այլ տեղ ոչի՜նչ չկա,
Մե՛նք ենք տերը այս հրաշքի,
Սիրե՛ք շեմը Ձեր օջախի,
Նաև նրա անդամներին…

Թողնել մեկնաբանություն