Բախտը մեզ երբեք մենակ չի տրվում,

Բախտը մեզ երբեք մենակ չի տրվում,
Այն իր հետևից քարավան ունի,
Թե քարավանը որտեղ կանգ կառնի,
Ցավոք, այդ մասին ոչ ոք չգիտի…

Չի վերջանա ջուրը օվկիանի կապույտ,
Թե փորձես դու այն դույլով դատարկես,
Անհունից անթի՜վ աստղեր էլ քաղես,
Միևնույն է, նրանք չունեն ոչ մի վերջ…

Բազում չափանի տիեզերքից այս վեհ,
Մեզ տրվեց միայն երեք չափանին,
Հոգիս էլ ըմբոստ շղթան կտրել,
Չափերի մեջ է լողում տիեզերքի…

Բայց միայն մեկն է իր լույսով հզոր,
Ու նաև վսեմ, թերևս անզոր.
Այն ՍԵՐ է կոչվում բազում չափանի,
Ամբողջ տիեզերքին իր մեջ կտանի…

Ու երբ կամենա, անհուն կծնի
Աստղե՜ր, Արևնե՜ր, անեզր չափեր,
Բարի ու բարիք իր շուրջ կլցնի,
Ընկնող աստղերին նորից կծնի…

Թողնել մեկնաբանություն