Բարի լու՜յս, մարդի´կ,

Բարի լու՜յս, մարդի´կ,
Տիեզերական խոսքի ուժով
Ավետում եմ ես, բարի լո՜ւյս,
Եվ իմ հոգում սերմած բարին
Սփռում եմ ողջ աշխարհին:
Իսկ քեզ լույսի հսկա մի փունջ,
Բյուր աստղերիս լույսով հյուսված,
Ու փնջի մեջ պարզ «բարի լո՜ւյս»՝
Հոգուս լույսի գրչով գրված…

Թողնել մեկնաբանություն