Կորա´ծ մանկություն, քեզ ո՞նց հետ բերեմ, 

Կորա´ծ մանկություն, քեզ ո՞նց հետ բերեմ,
Գնդակիս նման քեզ կորցրի,
Օրերիս նման անցար գնացիր,
Ու անդարձ կորար կյանքիս ճամփեքից…

Վեր ու վար թռար սահնակիս նման՝
Աչքերս նույնպես քեզ հետ տանելով,
Ճախրեցիր օդում, ընկար ու ելար
Մանուկ օրերիս ելևէջներով…

Կորա´ծ մանկություն, որտե՞ղ փնտրեմ քեզ,
Դու չես ծերացել, դու կորել ես լոկ,
Իսկ ես աչքերիս լույսն եմ սպառել,
Օրերիս շղթան մեջքիս պարուրել…

Հոգուս թելերով ճամպրուկ եմ հյուսել,
Ճամպրուկիս հեծել, ճամփորդ եմ դարձել,
Գալիս եմ՝ գտնեմ քեզ, վե´հ մանկություն,
Որ նորից ծնվեմ, նորից մանկանամ…

Թողնել մեկնաբանություն