Ես ընկղմել եմ խորքը օվկիանի.

Ես ընկղմել եմ խորքը օվկիանի.
Ու՞ր ես, կատարյա´լ, քեզ եմ որոնում,
Հույսով եմ գալիս, արի´ ընդառաջ,
Անվերջի ծովի դու կերպար անհաս…

Էլ չեմ լողալու երկրի ծովում,
Այստեղ չկա այն, ինչ ես եմ փնտրում,
Վաղուց հուսահատ՝ հույսս կորցրել,
Գալիս եմ վերև, արի´ ընդառաջ…

Քո կատարյալ ծովը զուրկ չի նրանից,
Մեղեդուց քո վեհ ես այն հասկացա,
Գալիս եմ՝ խառնվեմ ես քո չափերին,
Մեղքերի ծովից չեմ բերում ոչինչ…

Թողնել մեկնաբանություն