Զույգն աստվածային իր բույնը հյուսեց,

Զույգն աստվածային իր բույնը հյուսեց,
Այնքա՜ն գեղեցիկ են ու այնքա՜ն բարի,
Վերադարձել են աշխարհի ծայրից
Ծիծեռնակները հրաշք գարունքի:
Վեհ սիրո խաղից զույգերի մարին
Ջերմացած, ինչպես հողը գարունքի,
Նստել է տան մեջ, ինչպես թագուհի,
Երկունքի ցավ է՝ պտղաբեր, վեհի…
Զույգը երջանիկ ճախրում է իր շուրջ,
Իր համար բերում մորեխ ու մորի,
Մենակ թե, մարի´, դու շուտ մայրացիր,
Երջանկությունդ աշխարհին սփռիր…
Ահա´, այս փերին երկու ձու ածել,
Նորից ջերմացել ու թուխս է նստել,
Առանց դուրս գալու փարվել է բնում,
Խատուտիկներին նոր կյանք է բերում…
Հայրացած զույգը երկինք է ճախրում,
Իջնում է մինչ հող, ծաղիկներ քաղում,
Ծլվլում, երգում ու պար է գալիս,
Իր զույգ մարիին իր սերն է տալիս:
Ահա´, ձվիկները նոր շունչ են առել,
Արդեն իսկ ներսում նոր կյանք է ծնվել,
Ջանում են ժամ առաջ դուրս գալ պատյանից՝
Նոր կյանք բերելու թերի աշխարհին:
Հայրը պատվավոր իր գործը արեց,
Ճտերին թավմազ կտուցով հանեց,
Երկու նոր մարի աշխարհն ունեցավ,
Գարունը նույնպես երջանիկ դարձավ…
Ու անցան օրեր, շաբաթներ, ամիսներ,
Ծիծեռները՝ սու՛րբ գործի անց կացած,
Տանում են, բերում, բույնը շենացնում,
Աշխարհին իրենց բաժինն են բերում:
Մաքրում են բնության հրաշքի ծովը,
Որդ – միջատներից ազատում մարդկանց,
Ծառ – ծաղիկներին բուժում վարակից
Ու երգո՜ւմ, երգու՜մ զարթոնքի համար…
Ամառ է վաղուց. ճտերը մեծացել,
Փորձում են դուրս գալ, աշխարհը տեսնել,
Կուրծքը դեմ արած՝ հայրը չի թողնում,
Դեռ շուտ է, թևերը չեն բացվել այնպես…
Ցորեն են ուզում նրանք էլ նույնպես,
Հրաշքի համը ուզում են տեսնել,
Ծիծեռնակները՝ ազնիվ ու մաքուր,
Ցորեն են բերում դաշտից ոսկեձույլ…
Այնտեղ աշխարհի պահեստն է կարծես,
Քանի ետ գնաս, էլի կճարես,
Ի՞նչ իմանային հրաշքներն այն զույգ,
Թե ով է տերը ոսկեցոլ ծովում…
Բռնակալ, ագահ այն դաշտի տերը,
Քաշում, ուտում էր բաժինը մարդկանց,
Իսկ հողից ծնված ցորենից նույնիսկ
Մեկ հատիկ անգամ չէր տալիս նրանց…
Դաժան քրտինքով հողից բերք-բարիք
Քամում ու նրա ամբարը լցնում,
Հետո կիսաքանդ իրենց տանիքը
Հասնում են մի կերպ, կիսաքաղց քնում…
Պալատներ ունի, անթիվ սենյակներ,
Չեն բացվում նույնիսկ դռները նրանց,
Սակայն աչք ունի այն թշվառների,
Նույնիսկ քանդված կտուրին անմաս:
Անցնում են օրեր, ամիսներ թռչում,
Դատարկվում էին գյուղեր ու քաղաք,
Բռնակալն ագահ էլ չէր հագենում,
Ու կործանումը չէր տեսնում մարդկանց:
Զավակներ ունի արնախում իր պես,
Ամենքին մի դաշտ պահակ է կարգել,
Հավքը իր թևերով չի կարող տանել,
Նրանց դաշտերից մի հատիկ ցորեն:
Ու սպառվում է երկիրը այն սուրբ,
Որ դարերի դեմ կռիվ էր տվել,
Մի բռնակալ է այսօր ձի հեծել
Քշում է մարդկանց դեպ օտարություն:
Մշակույթ ունեցող ազգ է կործանվում
Դարերից եկած խորհուրդ ու խրատ,
Թե տանը ունես գողացող մեկին,
Եզներ կտանի նույնիսկ երթիկից:
Ծիծեռնակները հրաշք գարունքի
Չգիտեն կարգը այս նենգ արքայի,
Ոչ ոք չի կարող ցորենից տանել
Առանց վճարում ու առանց լացի:
Երբ վերադարձան հերթական այցից,
Իրենց բույնը չկար, ծագերը նույնպես,
Ավերիչ ձեռքով քանդված մի բույն,
Արյունով ներկված պմպուլ ու թևեր:
Աչքերն այն զույգի արյունով լցվեց,
Նայում են շուրջը, ինչպես խելագար,
Ովքե՞ր են քանդել բույնը շենացած:
Երբ տեսան որդուն այն բռնակալի,
Արյունոտ ձեռքերով ինչպես է ժպտում,
Մարին ճախրեց, վեր սլացավ ներքև,
Մխրճվեց աչքը, ինչպես դիպուկ նետ:
Ու ինքն էլ ընկավ աչքի պես նենգի,
Դաժանությունից չէ, սիրու՜ց մայրական,
Ոռնում էր դաժան որդին ագահի,
Որ նույնիսկ անսիրտ հայրը ցավ զգաց:
Եկել է կանգնել որդու աչքի դեմ,
Աչքերը՝ չռել, նայում Հանց գազան.
Ո՞վ է հանդգնել այսպես արարքի,
Իր որդու աչքը իր տանը հանի՞:
Ու նորից մի նետ սլացավ ներքև,
Թռավ ու մտավ աչքը գազանի,
Նա էլ զրկվեց իր անկուշտ աչքից
Միայն թե գնով կործանվող կյանքի:

Թողնել մեկնաբանություն