Ո՞ւմ եմ վճարելու կյանքիս համար, 

Ո՞ւմ եմ վճարելու կյանքիս համար,
Հայրս՝ մահացած, մայրս՝ ծերացած,
Ես էլ յոթերորդ տասնյակիս մեջ եմ,
Ժամանակն է՝ վճարեմ, չմոռանամ…
Ու՞մ եմ պարտական, ո՞վ ինձ պատվիրեց,
Օրերիս ճիչով ես ի՞նչ թողեցի,
Ու՞մ համար ու ի՞նչ ես լրացրի,
Հոգնել եմ արդեն այս զվարճանքից…
Վճարել եմ ես աչքերիս լույսից,
Կարոտի հսկա ծովում թողնելով
Եռանդս նախկին առույգ օրերից,
Ինձ էլ եմ թողնում հավերժի ճամփին…
Ուզում եմ գնալ իմ տուն հավերժի,
Այնտեղից նայել այս զվարճանքին…

Թողնել մեկնաբանություն