Հոգիս այսօր խռով է ինձնից,

Հոգիս այսօր խռով է ինձնից,
Այսքան սեր քամել ինչպե՞ս կլինի,
Մեկ՝ կարծես ուրախ միանում սիրտս,
Մեկ՝ էլ խռովյալ նայում աչքերիս…
Հոգիս լցվել է բյուր հնչյուններով,
Տիեզերքի անթիվ ընկնող աստղերից,
Գո՞ւցե մերկ երկրի սիրո կարոտից,
Թռչում են, գալիս ապրելու տենչով …
Հոգիս ձգտում է նրանց վեհ լույսին,
Այրվող ճամփեքից այս որոնումի,
Ուզում է ծնվել այնտեղ՝ վերևում,
Սլանալ ի քեզ իր ողջ տիեզերքով…

Թողնել մեկնաբանություն