Մթության մեջլիսի մարդամե´ղք տեսակ, 

Մթության մեջլիսի մարդամե´ղք տեսակ,
Տեսակետ ունես՝ չարքերից սնված,
Մտածում ես նենգ, խոսքով մղձավանջ,
Չարիքի պահեստ՝ անհոգի, նախանձ…
Խոսքդ անբարո հավատքից ծնվել,
Երբեք չի տեսնի լույսեր աստղային,
Հազիվ ուրիշի բերքով ես սնվում,
Անբարո լեզուդ ինչի՞ չի՜ կպչում…
Առյուծի շուքին աղվես ես քծնող,
Թույլերի կողքին անխիղճ գիշատիչ,
Ապրում ես մի կերպ, մինչև որ զիջես,
Քեզնից ավել նսեմ այլ մեկին…
Կտուժի երբևէ անձդ քեզանից,
Չարքի´ առաքիչ, էլ ուրիշ ոչի՜նչ,
Քո իսկ թույնից ես սնվում, իմացի´ր,
Երբ չկա մեկը, որ դավես խեղճին…

Թողնել մեկնաբանություն