Աշխարհին այս մե՜ծ,

Աշխարհին այս մե՜ծ,
Աշխարհին փոքրի՜կ
Մի հայր է ծնել,
Մայր չկար այնժամ…
Աշխարհին այս վե՜հ,
Աշխարհին դաժա՜ն
Մայրական սիրով
Խնամող չկար…
Դարերի միջով,
Ցավերի միջով
Աշխարհն է անցել,
Սակայն մինչ օրս
Որբ է մնացել…
Մենք էլ, ապրելով
Աշխարհում այս որբ,
Մայր հողից ծնվել,
Որբ ենք մեծացել,
Քանի որ մեզ ծնող
Հողն էլ իր հերթին,
Մայր չի ունեցել,
Բայց մայր է կոչվել…

Թողնել մեկնաբանություն