Մենք անսպառ ենք, ցանկություն լինի լոկ…

Մենք անսպառ ենք, ցանկություն լինի լոկ…
Ոչինչ անհաս չէ, եթե կամենաք,
Աստծո որդին ամենքիս մեջ է.
Պարզապես ցանկացեք դեպ չարք չգնալ:
Չարքերի խաղում նույնպես մասնակցած,
Մարդուն է լքում որդին Աստծո,
Ու մնում է լոկ մեղավոր մարմին,
Առանց անմեղ բույր նորածին մանկան…
Ինչպե՞ս մոռանա մարդը ծնողին,
Սկիզբ ամենի…. մեր վեհ Արարչին,
Թե քեզ համարես մասնիկ ամբողջի,
Անհաս եզրը կգա քո կողքին…
Թե ինքդ հաղթես քո իսկ անտեսին,
Ձեռքերդ այնքան հեռուն կհասնեն,
Ափերից անհաս ջերմությամբ լցված,
Նույնիսկ ցրտաշունչ ձմռան կհաղթի…

Թողնել մեկնաբանություն