Մե՜կ, մե՜կ, մե՜կ… 

Մե՜կ, մե՜կ, մե՜կ…
Լսվու՞մ է, ժողովու՜րդ…
Շատ եմ ուզում ձայնս լսվի,
Նաև լցվի ձեր հոգու մեջ…
ՄԵ՜Կ, ԵՐԿՈՒ՜, ԵՐԵ՜Ք….
Աշխարհն ի՞նչ է. խո՞ւլ ու կո՞ւյր ես,
Ամենուր է արդեն ցավը,
Նեռից եկած սին անտակը,
Այսօր ես եմ, վաղը դու ես,
Զոհ ենք դառնում անհագ դավին,
Մեր իսկ կամքով նաև չափով,
Եկեղեցու անբան սրբով,
Գող ու ագահ թագ կրողով…
Եկեք հաշվենք մենք միասին՝
Հարյու՜ր, Հազա՜ր… միանգամից
Երկինք հասնող մեր ձայներով,
Արև կանչենք, ցրենք ամպեր,
Միասնական դուրս գանք մթից,
Համախմբված «հայր մեր» կանչենք,
«Թուր կեծակին» նորից կապենք,
Շանթեր թափենք ցավին, դավին
Դառնանք արժան մեր Սուրբ սարին…

Թողնել մեկնաբանություն