Հայաստան աշխարհի քարերին

Հայաստան աշխարհի քարերին
Ծիրանին բերվեց անհունից,
Արևից մեղրանուշ բարիքով,
Արարչի այրվող ձեռքերով․․․
Ցավ զգաց ծառը պտղատու
Աստղային կարոտից անցյալի,
Ու ճաքեց սիրտը բերքաբեր,
Ու ծնեց ճյուղերից արևներ…
Շուրջը կրակից ջերմացած
Աստղերի անհամար բույլեր,
Բայց ցավը աստղային կարոտի
Անթեղվեց հոգու մեջ հրաշքի․․․
Դարերից եկած կարոտից
Ծիրանափող ծնվեց ճյուղերից,
Ծորում է մեղեդին աչքերից,
Լացում հայրենի կարոտից…
Աստղային իր տունը հիշելով ,
Բաժանման արցունքն աչքերին,
Գո՞ւցե մեզ բաժին է երկնքից,
Մեղրանուշ ծիրանը իր ցավով…
Թե շունչ տաս փոքրիկ քո շնչով,
Տիեզերքը իր լացով կլցնի,
Ամենուր ծորացող մեղեդին՝
Զղջումի ձայնով մեղավոր….

Թողնել մեկնաբանություն