Ստվերս` օդում, ես` հողի վրա,

Ստվերս` օդում, ես` հողի վրա,
Ճամփորդ եմ վաղուց կամքիցս հեռու,
Առանց ծրագրի ապրելով օրս՝
Ըմպում եմ կյանքս ծարավով անհագ…
Ինքնակամ մահապարտ անձս անամոթ՝
Կամովին գամված ներքնակին կյանքի,
Նվաստ, գետնաքարշ սողունի նման
Մեղա ասելու արժանիք չունի…
Տե´ր, քո շնորհիդ փայլիցը զորեղ,
Ծնվում է իմ մեջ պաղատանք հույսի,
Պաղատանք հույսի եղիր կարեկից,
Հոգուս խոր ցավին….
Մի´ թող, որ ես ի մահ գլորվեմ,
Բայց և մի գամիր կորստյան կյանքին,
Թույլ տուր ծնկաչոք աղերսեմ մեծիդ,
Հայացքս խղճալի ողղեմ բարձունքիդ…
Կամքովդ լիճս լցնեմ արցունքով,
Հուսալով ձգտեմ քո ողորմության,
Փառավոր որդուդ բուժիչ հայացքից
Բարի, մեղմանուշ մի հով ստանամ…

Թողնել մեկնաբանություն