Գլորվեցին նորից յոթնյակ օրերս, 

Գլորվեցին նորից յոթնյակ օրերս,
Ժամկետ, որի մեջ աշխարհն արարվեց.
Ես ի՞նչ արեցի այսքան ժամանակ,
Քանի՞ յոթնյակ օր կյանքս սպառեց….
Այսօր շաբաթ է, որ հանգստանամ,
Անցած օրերիս հանգստով հոգնած,
Ասում եք՝ կա՞րճ է մեր կյանքը տրված,
Որում աշխարհներ կարարեր Աստված…
Ապրե՛ք լիարժեք, դուք էլ արարեք,
Ամենքին է տրված, եթե չալարեք,
Անհունում ամենը չափված ու ձևած.
Մե՛նք էլ մեր տեղը ունենք անկասկած…

Թողնել մեկնաբանություն