Ոչ ոք չգիտի՝ ինչո՞վ է հարուստ. 

Ոչ ոք չգիտի՝ ինչո՞վ է հարուստ.
Երկրային ոսկին այստեղ կմնա,
Կշեռքի նժարին դրել եմ հոգիս,
Այն կողմին ծանր մեղքերը մնացին…
Ոչ ոք չգիտի՝ երբ կգա վերջը ,
Այն, ինչ հիմա է, այլևս անցավ.
Մարդն էլ վարկյան է, գնում է անցյալ ,
Անցնելով թողնում լոկ ստվեր անձայն…
«Բարի լու՜յս» ասեք ամեն նոր օրվան,
Անցնում է , որ գա, նրան է տրված,
Գալիս է, տանում բեռն ամենատես,
Որում մեր կյանքի արարքն է լցված…
Մեզանից միայն բարին են ուզում ,
Անհեգնանք ժպիտ, թեկուզ մեկ ցորեն ,
Արցունք զղջումի… աղոթք ու օրհնանք ,
Մեր մարդ կոչումին վայելուչ կեցվածք….
Բարո՜վ գնացիր, թե արարել ես,
Բարիքդ աշխարհին նոր շունչ կբերի,
Արարչի կամքով դու այն կտեսնես,
Քո սերունդների օրհնյալ օրերից…

Թողնել մեկնաբանություն