Արձագա´նք իմ ձայնի, քարի ես խփվել, 

Արձագա´նք իմ ձայնի, քարի ես խփվել,
Ցավից հարվածի փափուկ ես դարձել,
Հետ վերադարձել, քունքերիս փարվել,
Ցավից խեղճացած ինձ հետ այն կիսել:
Այդպես է կյանքը միշտ եղել ու կա,
Տիրոջը հիշում ես, երբ ճամփա չկա,
Եթե նախ հիշենք, հետո քայլ անենք,
Ոտքերս երբեք քարերին չեն գա…

Թողնել մեկնաբանություն