Լուծվում ենք իրար բարեկամ, օտար, 

Լուծվում ենք իրար բարեկամ, օտար,
Անթիվ աստղերի նման մի ծովում,
Եթերում՝ անթիվ հոգիներ ձուլված,
Ինչպես օվկիանում՝ կաթիլներ ջրի,
Իզուր ենք միմյանց այստեղ հոշոտում,
Այնտեղ միասին ենք մենք մաքառելու,
Ցրտից մրսելու, շոգից վառվելու,
Անտակ հավերժին մեզ լրացնելու…
Մարմինը հողից այստեղ կմնա՝
Հավերժ հող դարձած առանց մեր կամքի,
Սուրբն է ապրում ամենուր նորից՝
Միածուլվելով իր մայր Արարչին…

Թողնել մեկնաբանություն