Արև՛, հզոր ես ու շա՜տ գեղեցիկ, 

Արև՛, հզոր ես ու շա՜տ գեղեցիկ,
Դու արարված ես բարուն աջակցել,
Դարերով քայլես, մնաս անաղարտ,
Ինչպե՞ս ծառայես մարդկանց չար օրվան:
Քանի՞սն ես տեսել, ի՜նչ պատերազմներ
Աչքերդ անգամ հրում են լացել,
Արի´, ինձ օգնի՛ր ու չարին այրի´ր,
Թե ես եմ, ա´րև ,ինձ մի խնայիր…
Թող ծովն անաղարտ նորից ծիծաղի,
Հավերժ վերանան դավ պատերազմներ,
Ամպերը այնժամ աչքերդ փակեն,
Երբ սեր խաղալով մարդիկ զմայլվեն…
Ժպտալով թաքուն՝ դու վկա դարձիր,
Հավերժական սեր վերևից թափիր,
Արև´, քո լույսով հավերժ դու ապրի՛ր,
Մե՜ծ սիրո խաղին քո լույսը խառնիր…

Թողնել մեկնաբանություն