Տիեզերքն ինչպե՞ս խիղճ չի ունենա, 

Տիեզերքն ինչպե՞ս խիղճ չի ունենա,
Չեմ հավատում. սիրտ ունի նա,
Մենակ թե ի՞նչ չափերի է…
Զարմանում եմ նրա վրա…
Տիեզերքն ինչպե՞ս աչք չի ունենա,
Հաստատ գիտեմ՝ տեսնում է նա,
Բայց թե իմ մեջ զմայլված եմ,
Ամենատես անտակ է նա:
Տիեզերքն ինչպե՞ս մայր չի ունենա,
Գիտեմ՝ հաստատ իմ մայրն է նա,
Քանի որ ես էլ մի տիեզերք եմ,
Հակակշիռ անհուն է նա…

Թողնել մեկնաբանություն