Քնած մնացի… 

Քնած մնացի…
Գարունը գյուղիս սպասում է ինձ,
Նաև սպասող մշտարթուն հոգիս
Համառ աչքերիս խնդրում է.
– Զարթնի՜ր,
Նայիր զարթոնքին անցնող գարունքի,
Ինչե՜ր չի թողնում երկունքով վեհի…
Ծառերը զարթնել, բողբոջ են տալիս,
Նրանցից ծնված ծաղիկներ հղի
Արարումի վեհ բուրմունքին, լույսին,
Թռչուններն իրենց երգն են մատուցում,
Ամենու՜ր ծաղիկ, սար ու ձոր կանաչ,
Դու էլ շտապիր, հասի՛ր քո այգին,
Հոգիդ լիանա քո իսկ գարունքով,
Վերցրու՛ այն, ինչ քեզ է պարգևած…

Թողնել մեկնաբանություն