Մա´յր իմ, ինձ ներիր. դրժել եմ խոսքս , 

Մա´յր իմ, ինձ ներիր. դրժել եմ խոսքս ,
Էլ չեմ գալու տուն, որ դու ինձ գրկես,
Զինվոր դարձա ես հայրենի հողիս,
Մարտիրոսների ծովում հերոսի….
Բայց դու ինձ փնտրիր աստղերի միջին,
Մայրական քո նուրբ սրտի կարոտով ,
Կգտնե՛ս, գիտե՛մ աստղերի ծովից ,
Քո մինուճարին՝ աչքերի ցոլքով …
Թե նորից ամպեր կուտակվեն հողիս,
Տիեզերքի ուժով մենք շանթ կդառնանք,
Մեր բյուր քանակով դարերի խորքից ,
Մեր եղբայրների ոգուն ուժ կտանք…
Կայծակի տեսքով կապրենք երկնքում ,
Զգոն ու արթուն հավերժ կհսկենք ,
Թե նորի՜ց փորձի չարքը ներխուժել ,
Շանթեր կթափվեն գլխին շեշտակի…
Շեյթանը թող միշտ իր բնում մնա,
Իր իսկ սեփական արյունով սնվի,
Մեր ամեն կաթիլ արյունը սուրբ է.
Սերմանված հողը քաջեր կծնի…

Թողնել մեկնաբանություն