Մի խոր անկյունում անհուն տիեզերքի,

Մի խոր անկյունում անհուն տիեզերքի,
Գոյություն ունի մի չնչին Երկիր,
Մե՜ծ է նա ներսից. օվկիաններ ունի…
Թեկուզ անհունում անչափ է փոքրիկ:
Մի խոր անկյունում Երկիրն այդ փոքրիկ,
Ունի մի անչափ գեղեցիկ երկիր,
Ու երկիրն իր մեջ նորից մի անկյուն,
Խաշուտ է կոչվում չքնաղն այս վեհից:
Տունս հայրական այդ չքնաղ հողում,
Կառուցվել է Տեր Աստծո օրհնանքով,
Տանս մեջ ես եմ զավակ, թոռներով,
Իմ մեծ պապերի թողած օրհնանքով:

Թողնել մեկնաբանություն